Փոխվարչապետերի որոշումներ

10 Դեկտեմբերի 2018, 438 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N Մ-1283-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հասցեով ստացված` նշված ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2014 թվականի դեկտեմբերի 12-ի «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն վերականգնողական բժշկության զարգացմանը և բժշկասոցիալական խնդիրների բարելավմանը» ծրագրի մասին» N Մ-1283-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) բժշկական պարագաներ՝ Շվեյցարական «Հայաստանում հիվանդ երեխաների համար» (ՍԵՄՌԱ Պլյուս) հիմնադրամի կողմից՝ 184 տեղ, 6,766 կգ ընդհանուր քաշով, 10,500 ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 3,360 ԱՄՆ-ի դոլար, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) լաբորատոր ախտորոշիչ նյութեր՝ Ցյուրիխի համալսարանական հիվանդանոց - Էլեոնորեն հիմնադրամի կողմից՝ 60 կգ ընդհանուր քաշով, 15,881.50 շվեյցարական ֆրանկ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 513 շվեյցարական ֆրանկ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն:


 

Արխիվ

2024

2023