Փոխվարչապետերի որոշումներ

10 Դեկտեմբերի 2018, 419 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին հանձնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ուղարկված նշված ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Վարդան Կիրոպի Կիրոյանցի կողմից (անձնագիր` N 03 05 546287) Արցախի Հանրապետության Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի համար ուղարկված շինարարական ապրանքներ` 1 բեռնարկղ, 20,410 կգ ընդհանուր քաշով, 546,747.40 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.
2) ԱՄՆ-ի քաղաքացի Օքսաննա Մկրտչյանի կողմից (անձնագիր` N 497891859) Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համար ուղարկված մեկ էքսկավատոր` 8,000 կգ ընդհանուր քաշով, 36,747.86 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, ներառյալ 6,190 ԱՄՆ-ի դոլար բեռնափոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն:
2. Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Արխիվ

2024

2023