Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 44 - Ա

«ԱՌՄ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ամերիկահայ բարերար Ստիվեն Քաշյանի կողմից որպես օժանդակություն «ԱՌՄ» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով կազմակերպության բարեգործական դեղատան համար ուղարկված դեղորայքի (4 տեղ, 73.5 կգ ընդհանուր քաշով, 51,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժեքով, ներառյալ՝ փոխադրման ծախսերը, «Արևմտյան» մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «ԱՌՄ» բարեգործական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
 

Արխիվ

2024

2023