Փոխվարչապետերի որոշումներ

19 Դեկտեմբերի 2018, 451 - Ա

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը`
Բարեգործական որակել ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու և բարերար Ջեք Կույումջյանի կողմից Հայ օգնության միության հասցեով ստացված բժշկական նշանակության ապրանքների (322 տեղ, 7,260 կգ ընդհանուր քաշով, 117,110.84 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 6,200 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման (բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների) ծրագիրը:
Հավելված

Արխիվ

2024

2023