Փոխվարչապետերի որոշումներ

19 Դեկտեմբերի 2018, 450 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13 Ի N Մ-1180-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի նոյեմբերի 13 ի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի թիվ 9 դպրոցի ամբողջական կահավորում» ծրագրի մասին» N Մ-1180-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 8-րդ և 9-րդ կետերում «մինչև 2018 թվականի սեպտեմբերի 18-ը» բառերը փոխարինել «մինչև 2018 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերով:
 

Արխիվ

2024

2023