Փոխվարչապետերի որոշումներ

10 Դեկտեմբերի 2018, 422 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ՏԻՐԱՄԱՅՐ ՆԱՐԵԿ» ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ՀԱՄԱՐ ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ՋԵՐՄԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Կառավարական տուն 3, ՀՎՀՀ՝ 02507456) իրականացվող՝ 16,928,960 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի համայնքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի համար արևային ֆոտովոլտային ջերմակայանի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից` «ՇՏԻԳԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01574905) 2018 թվականի օգոստոսի 9-ին կնքված N ՀՀ/ԱՖՎԿ-01/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ֆոտովոլտային ջերմային կայանի կառուցում՝ 16,928,960 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հավելված

Արխիվ

2024

2023