Փոխվարչապետերի որոշումներ

10 Դեկտեմբերի 2018, 434 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N Մ-1173-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից ձեռք բերված՝ ստորև նշված ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան» ծրագրի մասին» N Մ-1173-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) փողոցային լեդ լուսատուներ՝ 1,026 կգ ընդհանուր քաշով, 19,380 ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 364,500 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) արևային ջրատաքացուցիչներ՝ 2,250 կգ ընդհանուր քաշով, 10,717 ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 830,500 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն:

 

Արխիվ

2024

2023