Փոխվարչապետերի որոշումներ

10 Դեկտեմբերի 2018, 424 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Արցախի ազատամարտի հաշմանդամ վետերանների համար նախատեսված, ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի և ԱՄՆ-ում բնակվող հաշմանդամների կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված հետևյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) տակդիրներ և խնամքի այլ պարագաներ՝ 1 տեղ, 103 կգ, 2,000 ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 250 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) պատգարակներ, սայլակներ, տակդիրներ և խնամքի այլ պարագաներ՝ 1 տեղ, 411 կգ, 2,500 ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 550 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Արխիվ

2024

2023