Փոխվարչապետերի որոշումներ

21 Դեկտեմբերի 2018, 454 - Ա

«ՍԱՏԱՐ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը`
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Արվեստ երաժշտություն սպորտ» ընկերակցության միջոցով անհատ բարերար Թագուհի Օհանյանի կողմից «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության հասցեով, զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց և կազմակերպության անդամներին Ամանորին ընդառաջ անհատույց բաշխելու նպատակով, ուղարկված բեռի (մանկական նոր հագուստ և նոր խաղալիքներ, գրենական պիտույքներ և մեծահասակների օգտագործված հագուստ՝ 130 արկղ, 3,502 կգ ընդհանուր քաշով, 7,749.35 ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժողությամբ, ներառյալ՝ 2,549.35 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և բաշխման ծրագիրը:
2. «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
 

Արխիվ

2024

2023