Փոխվարչապետերի որոշումներ

26 Դեկտեմբերի 2018, 458 - Ա

«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻՆ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և
3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ,
քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481) իրականացվող` 10,477,333 դրամ ընդհանուր արժողությամբ «Լոռու մարզի դպրոցներին և մանկապարտեզներին քաղցրավենիքի տրամադրում » ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման նպատակով «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02226764) 2018 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված՝ N ԳՔ-093/2018 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է քաղցրավենիքի մատակարարում` 4,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02226764) 2018 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված՝ N ԳՔ-092/2018 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է քաղցրավենիքի մատակարարում` 6,277,333.33 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Տաշիր» բարեգործական հիմնադրամին` նշված ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հավելված

Արխիվ

2024

2023