Փոխվարչապետերի որոշումներ

26 Դեկտեմբերի 2018, 470 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐ-ԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N Մ-1145-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի
3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02662248) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման» ծրագրի մասին» N Մ-1145-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Քլինլայն» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01847941) հետ 2018 թվականի նոյեմբերի 9-ին կնքված`
N 2956-091118 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սանիտարական մաքրման ծառայությունների մատուցում՝ 1,373,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Սոֆադ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00019746) հետ 2018 թվականի նոյեմբերի 15-ին կնքված`
N 01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տնտեսական ապրանքների մատակարարում՝ 601,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
 

Արխիվ

2024

2023