Փոխվարչապետերի որոշումներ

26 Դեկտեմբերի 2018, 472 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N Մ-385-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐԳԻ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և
3-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև 2016 թվականի մարտի 18-ի կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2018 թվականի ծրագրի մասին» N Մ-385-Ա որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարա–րության, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև 2016 թվականի մարտի 18-ին կնքված դրամաշնորհային ծրագրի միջոցներով «ԱՐ-ԲԵ հայ-բելառուսական առևտրի տուն» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 02247573) հետ իրականացվող՝ 2018 թվականի նոյեմբերի 13-ին կնքված՝
N ՇՄՄՏԿ-ԳՀԱՊՁԲ-18/14 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հատուկ նշանակության տրակտորի (Բելառուս 32.4M) ձեռքբերում՝ 6,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Հավելված

Արխիվ

2024

2023