Փոխվարչապետերի որոշումներ

26 Դեկտեմբերի 2018, 464 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N Մ-411-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ 04717139) կնքված` «Աղվերան Ինք.» ԸՀՄ-ի հետ (ՀՎՀՀ` 02807777) 2018 թվականի նոյեմբերի 13-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը հյուրանոցային ծառայությունների մատուցում՝ 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի` 2018 թվականի մայիսի 18-ի «Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների զարգացում» ծրագրի մասին» N Մ 411-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
 

Արխիվ

2024

2023