Փոխվարչապետերի որոշումներ

26 Դեկտեմբերի 2018, 460 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 330-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի
3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Ուսումնարանի ջեռուցման համակարգի վերանորոգում, ամբողջականացում և գործարկում» ծրագրի մասին» N 330-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «1,456,044 դրամ» բառերը փոխարինել «2,050,044 դրամ» բառերով.
2) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «792,644 դրամ» բառերը փոխարինել «1,386,644 դրամ» բառերով.
3) որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հավելված

Արխիվ

2024

2023