Փոխվարչապետերի որոշումներ

26 Դեկտեմբերի 2018, 471 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N Մ-1145-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի
3-րդ կետը՝
Սահմանել, որ «Հայաստանի ուսանողական ջոկատներ հանրապետական շտաբ-կամավորական աշխատանքների ծառայություն» հասարակական կազմակերպության
(ՀՎՀՀ՝ 01505795) կողմից՝ «Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի (ՀՎՀՀ` 00005614) հետ 2018 թվականի նոյեմբերի 6 ին կնքված` պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2018 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 1-ը համալսարանի հանրակացարանում կեցության համար սենյակների տրամադրում կամավորների համար` 6,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի հոկտեմբերի 26 ի «Հայաստանում աշխատանքի միջազգային կամավորական ճամբարների և արտերկրից ժամանած երկարաժամկետ կամավորների գործունեության կազմակերպում ծրագրի մասին» N Մ-1145-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Արխիվ

2024

2023