Փոխվարչապետերի որոշումներ

27 Դեկտեմբերի 2018, 475 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 438-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2014 թվականի դեկտեմբերի 12-ի N Մ-1283-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում բեռների ներմուծման մասին» N 438-Ա որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «15,881.50 շվեյցարական ֆրանկ ընդհանուր արժողությամբ, ներառյալ 513 շվեյցարական ֆրանկ փոխադրման ծախսերը» բառերը փոխարինել «16,012 շվեյցարական ֆրանկ ընդհանուր արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը» բառերով:
 

Արխիվ

2024

2023