Փոխվարչապետերի որոշումներ

28 Դեկտեմբերի 2018, 476 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 177-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇ-ՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի
3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի «Հայկական կարմիր խաչի ընկերություն կողմից իրականացվող «Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Հայկական կարմիր խաչի ընկերության կենտրոնական գրասենյակի ծառայությունների մատուցման կենտրոնի հիմնանորոգման աշխատանքներ» ծրագրի մասին»
N 177-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «25,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ» բառերը փոխարինել «26,413,186 դրամ ընդհանուր արժողությամբ» բառերով.
2) որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սահմանելով, որ Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀՎՀՀ՝ 00006023) կողմից՝ «Մեծն Էրիկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05502622) 2018 թվականի նոյեմբերի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիմնանորոգման աշխատանքների իրականացում՝ 8,753,186 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հավելված

Արխիվ

2024

2023