Փոխվարչապետերի որոշումներ

28 Դեկտեմբերի 2018, 477 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N Մ-086-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի
3-րդ կետը՝
Սահմանել, որ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 02628286) կողմից՝ «Սիվիլիթաս» հիմնդրամի (ՀՎՀՀ՝ 02589506) հետ 2018 թվականի հուլիսի 27-ին կնքված N 2981-221118 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Ավրորա» մարդասիրական մրցանակի շրջանակներում տեսահոլովակների, հարցազրույցների նկարահանում և մոնտաժում` 5,569,335 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի փետրվարի 19 ի «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի շնորհում» ծրագրի մասին» N Մ-086-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
 

Արխիվ

2024

2023