Փոխվարչապետերի որոշումներ

28 Դեկտեմբերի 2018, 479 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N Մ-556-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ N 1

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի
3-րդ կետը՝
Սահմանել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ձեռք բերված օդորակման համակարգերը (3,091 կգ ընդհանուր քաշով, 43,339.96 եվրո արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,889,000 դրամ և 2,012 կգ ընդհանուր քաշով, 45,033.55 եվրո արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,313,300 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի հունիսի 29-ի «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայորդաց տան օդորակման և օդափոխության համակարգի իրականացման աշխատանքներ» ծրագրի մասին» N Մ-556-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
 

Արխիվ

2024

2023