Փոխվարչապետերի որոշումներ

28 Դեկտեմբերի 2018, 488 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N Մ-201-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի մարտի 16-ի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Տաշիր քաղաքի մշակույթի տան հիմնանորոգում» ծրագրի մասին» N Մ-201-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Մարմարի աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00808678) 2018 թվականի նոյեմբերի 16-ին կնքված N 06/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գրանիտե սալիկների և ճաղերի մատակարարում` 9,802,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ստեկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 07203481) 2018 թվականի նոյեմբերի 9-ին կնքված N 09/11/18-01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հայելային դեկորացիաների մատակարարում` 1,645,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Արխիվ

2024

2023