Փոխվարչապետերի որոշումներ

28 Դեկտեմբերի 2018, 493 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ի N Մ- 126-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2012 թվականի փետրվարի 24-ի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանի հանդիսությունների դահլիճի շենքի արտաքին և ներքին հարդարման աշխատանքների իրականացում» ծրագրի մասին» N Մ-126-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Կագեվ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00437984) 2018 թվականի նոյեմբերի 19-ին կնքված՝ N 19/11/18-02 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բնական փայտե մանրահատակի մատակարարում` 7,358,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Լ.Ա.Ն.Ա. Էդեն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 03531534) 2018 թվականի նոյեմբերի 23-ին կնքված՝ N ԼՎ-001-18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սեփական արտադրության կահույքի մատակարարման աշխատանքների կատարում` 177,530,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
 

Արխիվ

2024

2023