Փոխվարչապետերի որոշումներ

28 Դեկտեմբերի 2018, 504 - Ա

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԻՎ 1 ՀԱՏՈՒԿ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊՈԱԿ-Ի ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը`
1. Բարեգործական որակել Շվեյցարիայի «WELIO» հիմնադրամի կողմից որպես աջակցություն «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի հասցեով ուղարկված բեռի (87 տեղ, 2,923.66 կգ ընդհանուր քաշով, 3,000 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,000 եվրո, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հավելված

Արխիվ

2024

2023