Փոխվարչապետերի որոշումներ

28 Դեկտեմբերի 2018, 508 - Ա

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ Մ Ա Ս Ի Ն

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Առաջարկել լիազորված մարմնին բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 121,292,400 դրամ ընդհանուր արժողությամբ «Բարեգործական ճաշարաններ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանելով, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ք. Երևան, Խորենացու փ. 22, ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Մեդտեխնիկա պլյուս» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01502333) 2008 թվականի նոյեմբերի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը (2018 թվականի նոյեմբերի 18-ին կնքված N 9 համաձայնագրի խմբագրությամբ), որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1 ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում պահեստի տարածքի վարձակալության ծառայությունների մատուցում` 3,650,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2006 թվականի նոյեմբերի 28-ին կնքված N 2939 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 1,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հավելված

Արխիվ

2024

2023