Փոխվարչապետերի որոշումներ

28 Դեկտեմբերի 2018, 510 - Ա

«ՏԻՐԱՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՍԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Տիրամայր Հայաստանի կուսաստան» բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող՝ 385,200,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ամառային ճամբար» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Տիրամայր Հայաստանի կուսաստան» բարեգործական կազմակերպության կողմից (ՀՀ, ք. Գյումրի, Չարենցի փ. 6, ՀՎՀՀ` 05513266) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Կոտայքի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի օգոստոսի 1-ին կնքված N 04108135413 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 15,000,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Գեղամա մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2013 թվականի հուլիսի 24-ին կնքված N 675001161928 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 7,500,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2010 թվականի հունվարի 10 ին կնքված N 540-541 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի, ինտերնետի և բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 3,000,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի «Ծաղկաձոր» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի մարտի 10-ին կնքված N 369098802 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 3,000,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Տիրամայր Հայաստանի կուսաստան» բարեգործական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահ-մանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հավելված

Արխիվ

2024

2023