Փոխվարչապետերի որոշումներ

28 Դեկտեմբերի 2018, 514 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 3)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ռուսաստանի Դաշնության Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտներում վերահսկողության դաշնային ծառայության Ստավրոպոլի հակաժանտախտային ինստիտուտի կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ստացված բեռի (գենետիկական վերլուծիչ, 5 տեղ, 102 կգ ընդհանուր քաշով, 4,755,000.57 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, «ԵՏՄ» բեռ) ներմուծման ծրագիրը
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:

 

Արխիվ

2024

2023