Փոխվարչապետերի որոշումներ

28 Դեկտեմբերի 2018, 519 - Ա

«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻՆ ՉՀՐԿԻԶՎՈՂ ՊԱՀԱՐԱՆԻ ԵՎ ԳՈՐԳԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից
(ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481) իրականացվող` 45,148,200 դրամ ընդհանուր արժողությամբ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին չհրկիզվող պահարանի և գորգերի նվիրատվություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման նպատակով «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Արմկարպետ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02267158) 2018 թվականի նոյեմբերի 14-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գորգերի մատակարարում` 34,603,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էլլիպս ՋիԷյ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00067177) 2018 թվականի նոյեմբերի 13-ին կնքված՝ N 2TM/T պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է չհրկիզվող պահարանի մատակարարում` 10,545,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Տաշիր» բարեգործական հիմնադրամին` նշված ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հավելված

Արխիվ

2024

2023