Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 54 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայ-ամերիկյան առողջապահական ասոցիացիայի կողմից IDA FOUNDATION կազմակերպության միջոցով ուղարկված, Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված երկու խմբաքանակ բեռների ներմուծման ծրագիրը՝ դեղորայք և հագուստ, 17 տեղ, 215.90 կգ ընդհանուր քաշով, 2,965.24 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ՝ փոխադրման ծախսերն ու դեղորայքը, 3 տեղ, 13.50 կգ ընդհանուր քաշով, 488.70 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ՝ փոխադրման ծախսերը: Մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում: Բեռներն անհատույց հանձնվելու են Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին:
2. Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը` նշված բեռի ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
 

Արխիվ

2024

2023