Փոխվարչապետերի որոշումներ

11 Հունվարի 2019, 3 - Ն

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ, ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՎԱՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՎՅԱԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՈՒ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան՝
1. Հաստատել քաղաքացիական ծառայության պաշտոնի գնահատման, դասակարգման, անվանումների, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի կազմման, պաշտոնների ընդհանուր համակարգում տեղակայման, իրավունքների և պարտականությունների, անվանացանկի վարման, ինչպես նաև տվյալ քաղաքացիական ծառայության պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացիական ծառայողին մասնագիտական գիտելիքների ու կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներ սահմանելու մեթոդաբանությունը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2019

2018