Փոխվարչապետերի որոշումներ

1 Մարտի 2019, 48 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N Մ-475-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Ալբերտ Սևինս» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 05544722) «Ախուրյան Կոոպշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05801184) 2018 թվականի դեկտեմբերի 3-ին կնքված N ANH 05 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ծերանոցի բակի բարեկարգման և ծերանոց տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների իրականացում` 75,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի հունիսի 8-ի «Ալբերտ Սևինս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Շիրակի մարզում ծերանոցի կառուցում» ծրագրի մասին» N Մ-475-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
 

Արխիվ

2024

2023