Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 62 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N Մ-068-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված՝ ստորև նշված ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի հունվարի 26-ի «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երևանի 2800-ամյակին նվիրված ք. Երևանի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Մ. Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններում պարփակված այգու բարեկարգում և հիմնանորոգում» ծրագրի մասին» N Մ-068-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) լողացող շատրվանի համար սարքավորում՝ 3 հատ, 6.45 կգ ընդհանուր քաշով, 63,348.30 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, «ԵՏՄ» բեռ.
2) շատրվանային համալիրի համար նախատեսված սարքավորումներ՝ 2,678.85 կգ ընդհանուր քաշով, 17,189,654.27 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, «ԵՏՄ» բեռ.
3) շատրվանային համալիրի համար նախատեսված սարքավորման հավաքածու՝ 4,130 կգ ընդհանուր քաշով, 913,263.80 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, «ԵՏՄ» բեռ:
 

Արխիվ

2024

2023