Փոխվարչապետերի որոշումներ

1 Մարտի 2019, 57 - Ա

«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԼՈՒՍԱՌԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՄԱՍՆԱԿԻ ՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ՝ 00057312) իրականացվող` 8,654,970 դրամ ընդհանուր արժողությամբ «Արարատի մարզի Լուսառատի համայնքի մշակույթի տան մասնակի նորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հավելված

Արխիվ

2024

2023