Փոխվարչապետերի որոշումներ

1 Մարտի 2019, 59 - Ա

«ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ԱՊԱՐԱՆԻ, ԳԱՎԱՌԻ ԵՎ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Ռոմանոս Մելիքյան 1, ՀՎՀՀ՝ 02528755) իրականացվող` 14,399,999.64 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ջրատաքացուցիչների տեղադրում Ապարանի, Գավառի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Շտիգեն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2018 թվականի դեկտեմբերի 24-ին կնքված N WVA/2018/11/2402 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջրատաքացուցիչների տեղադրում՝ 14,399,999.64 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հավելված

Արխիվ

2024

2023