Փոխվարչապետերի որոշումներ

1 Մարտի 2019, 67 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27 Ի N Մ-280-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ Հայաստանի մանուկների հիմնադրամի ԱՄՆ-ի գրասենյակից ուղարկված ուսուցողական կոնստրուկտորները, յոգայի մարզագորգերը, բժշկական կշեռքը և ուսուցողական մանեկենը (2 պալետ, 219 կգ ընդհանուր քաշով, 11,337 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,250 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի մարտի 27-ի «Հայաստանի մանուկների հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների զարգացում» ծրագրի մասին» N Մ-280-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
 

Արխիվ

2024

2023