Փոխվարչապետերի որոշումներ

1 Մարտի 2019, 44 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N Մ-068-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 02269952) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի հունվարի 26-ի «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երևանի 2800-ամյակին նվիրված ք. Երևանի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Մ. Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններում պարփակված այգու բարեկարգում և հիմնանորոգում» ծրագրի մասին» N Մ-068-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Արտիֆեքս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00886666) 2018 թվականի դեկտեմբերի 13-ին կնքված՝ N ՎԸ-020/2018 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Երևանի 2800-ամյակին նվիրված ք. Երևանի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Մ. Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններում պարփակված այգում բարեկարգման աշխատանքների իրականացում` 2,042,500 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Նիկոլ Դուման» ԱԿ-ի հետ (ՀՎՀՀ` 02208258) 2018 թվականի դեկտեմբերի 13-ին կնքված՝ N ՎԸ-032/2018 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Երևանի 2800-ամյակին նվիրված ք. Երևանի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Մ. Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններում պարփակված այգուն հարակից Մ. Խորենացու փողոցի հատվածում չուգունե ձուլվածքից պատրաստված 2 ճանապարհային ուղեցույցների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում` 800,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Արտիֆեքս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00886666) 2018 թվականի դեկտեմբերի 13-ին կնքված՝ N ՎԸ-031/2018 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Երևանի 2800-ամյակին նվիրված ք. Երևանի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Մ. Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններում պարփակված այգուն կից Կիրովի այգու կողմի մայթին նոր թեքահարթակի կառուցման և 2 լուսաֆորների թուջե դիտահորերը պոլիմերայիններով փոխարինման աշխատանքների իրականացում` 782,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի:

 


 

Արխիվ

2024

2023