Փոխվարչապետերի որոշումներ

1 Մարտի 2019, 56 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ «ՓՅՈՒՆԻԿ» ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ֆրանսիայի քաղաքացի, անհատ բարերար Ֆերդինանդ Գրասիանի կողմից «Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (463 տեղ, 3,138 կգ ընդհանուր քաշով, 8,000 եվրո ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հավելված

Արխիվ

2024

2023