Փոխվարչապետերի որոշումներ

7 Մարտի 2019, 92 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N Մ-170-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի մարտի 18-ի «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի կողմից իրականացվող «Նորարարության և տեխնոլոգիաների ինկուբացիոն կենտրոնի հիմնադրում» ծրագրի մասին» N Մ-170-Ա որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի (ՀՎՀՀ` 01511187) կողմից «Սմարթլայն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01548908) 2018 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 10 մետաղական դարակաշարի ձեռքբերում՝ 2,083,250 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հավելված

Արխիվ

2024

2023