Փոխվարչապետերի որոշումներ

1 Մարտի 2019, 77 - Ա

«ՕՐՐԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕՐՐԱՆ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 121,032,231 դրամ արժողությամբ «Օրրան» օգնություն կարիքավոր ընտանիքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանելով, որ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 02552842) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02505322) հետ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված` N 5-18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տպագրական նյութերի նախատպագրական, տպագրական և այլ պոլիգրաֆիկական ծառայությունների մատուցում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Անահիտ Գրիգորյան» ԱՁ-ի (ՀՎՀՀ` 35015392) հետ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված` N 20-18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմորեղենի ձեռքբերում` 700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 01808789) հետ 2018 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված` N 180/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բենզինի ձեռքբերում` 2,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «ՖԱՐԻՆԻ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00061455) հետ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին կնքված` N 1/12-15 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում թխվածքաբլիթների և գաթայի ձեռքբերում` 1,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ (ՀՎՀՀ` 01556354) 2017 թվականի ապրիլի 28-ին կնքված՝ N 945 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար կաթսայատան տեխնիկական անվտանգության փորձաքննության ծառայության մատուցում՝ 68,180 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 02538542) հետ 2017 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված` N AR 181217/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մթերքի ձեռքբերում՝ 28,000,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00930884) հետ 2018 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված` N Ե-243 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 8-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում ցածր ճնշման գազատար խողովակների և գազօգտագործող սարքավորումների տեխնիկական սպասարկման և կարգաբերման ծառայությունների մատուցում՝ 69,718 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 00040569) հետ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված` N AT-AU-089-18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2018 թվականի ֆինանսական տարվա աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 00046317) հետ 2015 թվականի դեկտեմ-բերի 1-ին կնքված` N 012.12.15.0546 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 2,933,334 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2018 թվականի մարտի 20-ին կնքված` N 8263135 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 1,650,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի օգոստոսի 22-ին կնքված՝ N 07-0012-6-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 275,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
12) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2004 թվականի հունիսի 17-ին կնքված` N 010309530 51/3162/4682 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 1,466,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
13) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 01551651) հետ 2010 թվականի դեկտեմբերի 16-ին կնքված` N 74556 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական հեռախոսակապի ծառայությունների մատու-ցում՝ 1,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
14) «Արմենիա» հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի (Արմենիա Մարիոթ Հյուրանոց Երևան) (ՀՎՀՀ` 02504956) հետ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված՝ N 1316719 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի սեպտեմբերի 13-ին և նոյեմբերի 23-ին հյուրանոցային ծառայությունների մատուցում՝ 4,500.000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հավելված

Արխիվ

2024

2023