Փոխվարչապետերի որոշումներ

25 Մարտի 2019, 104 - Ա

«ՍԱՏԱՐ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒ-ԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և
3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Արվեստ, երաժշտություն, սպորտ» ասոցիացիայի կողմից՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված՜ «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված նոր մանկական խաղալիքների (26 արկղ, 440 կգ ընդհանուր քաշով, 3,000 ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժողությամբ, ներառյալ 1000 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներՆ ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
 

Արխիվ

2024

2023