Փոխվարչապետերի որոշումներ

25 Մարտի 2019, 105 - Ա

«ՍԱՏԱՐ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված՝ կազմակերպության անդամների և սահմանամերձ տարածքներում ապրող սոցիալապես անապահով անձանց համար նախատեսված, նշված ապրանքների ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը՝
1) ԱՄՆ-ի «Օգնություն սահմաններից դուրս» («AID BEYOND BORDERS») ոչ առևտրային կազմակերպության կողմից ուղարկված մանկական նոր հագուստ, նոր խաղալիքներ, գրենական պիտույքներ, պայուսակներ՝ 56 արկղ, 1,837 կգ ընդհանուր քաշով, 3,080 ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժողությամբ, ներառյալ 840 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) ԱՄՆ-ի «NORD GLENDALE COMMUNITY OUTRECH INC» ոչ առևտրային կազմակերպության կողմից ուղարկված էլեկտրական սայլակներ իրենց պարագաներով և բժշկական սարքավորումներ՝ 31 արկղ, 422 կգ ընդհանուր քաշով, 4,950 ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժողությամբ, ներառյալ 450 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն.
3) Նիդեռլանդներից անհատ բարերար Գուրգեն Մովսիսյանի կողմից ուղարկված մեծահասակների օգտագործված հագուստ և նոր խաղալիքներ՝ 2,000 կգ ընդհանուր քաշով, 2,689 եվրո ընդհանուր արժողությամբ, ներառյալ 703 եվրո փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն:
2. «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
 

Արխիվ

2024

2023