Փոխվարչապետերի որոշումներ

27 Մարտի 2019, 110 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 197 - Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից ձեռք բերված՝ ստորև նշված ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի հոկտեմբերի 15-ի «Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Զբոսայգու հիմնում» ծրագրի մասին» N 197 - Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) զբոսայգու կահավորման համար նախատեսված հեծանվային կայանատեղիներ՝ 8 հատ, 94,464 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.
2) փողոցային լուսատուներ՝ 82 հատ, 1,115,790 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.
3) զբոսայգու լուսավորման համար նախատեսված մետաղական կոնստրուկցիաներ և սյուներ՝ 29 հատ, 27,232 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն - վարչություն.
4) ցինկապատ ներդիրի դետալներ՝ 55 հատ, 13,670 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն - վարչություն:
 

Արխիվ

2024

2023