Փոխվարչապետերի որոշումներ

27 Մարտի 2019, 108 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Armenian Support Project» ոչ առևտրային կազմակեր–պության կողմից, աջակցության նպատակով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հասցեով ստացված բեռի (ցածր պրոտեինով ալյուրի խառնուրդ, 15 տեղ, 225 կգ զուտ քաշով, 839.25 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 679.65 եվրո, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկություններ:


 

Արխիվ

2024

2023