Փոխվարչապետերի որոշումներ

29 Մարտի 2019, 125 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 264-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի (ՀՎՀՀ` 01533403) կողմից «Բի-Դի-Օ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01569792) 2019 թվականի հունվարի 23-ին կնքված՝ N 05/19 պայմա-նագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ֆինանսական աուդիտի ծառայության ձեռքբերում՝ 3,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի հոկտեմբերի 29-ի «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից 2018-2019 թվականների ընթացքում իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրին» ծրագրի մասին» N 264-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Արխիվ

2024

2023