Փոխվարչապետերի որոշումներ

29 Մարտի 2019, 132 - Ա

«ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել անհատ բարերար Տիգրան Պապիկյանի կողմից (անձնագիր` N AA0002763), գերմանական OPHARD hygiene կազմակերպության միջոցով, Հայ օգնության միության «Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոն» հիմնադրամի համար նախատեսված, «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված դիսպենսեր սարքերի և ախտահանիչ հեղուկի (2 տեղ, 1,098 կգ ընդհանուր քաշով, 150 եվրո արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,195 եվրո, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումները ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
 

Արխիվ

2024

2023