Փոխվարչապետերի որոշումներ

29 Մարտի 2019, 151 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N Մ-1264-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02600539) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի` 2016 թվականի դեկտեմբերի 27-ի «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղատնտեսության զարգացում» ծրագրի մասին» N Մ-1264-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2014 թվականի հուլիսի 25-ին կնքված N 09106149959 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 2,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520332) 2017 թվականի փետրվարի 24-ին կնքված N 267777 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարում` 6,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00024873) 2011 թվականի օգոստոսի 23-ին կնքված N 99/23/08/2011 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 250,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Վիվասել» ՄՏՍ ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01551651) 2016 թվականի նոյեմբերի 16-ին կնքված N 19006193 և N 19006154 ու 2017 թվականի մայիսի 18-ին կնքված N 19366806 պայմանագրերով նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական կապի ծառայությունների մատուցում` 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Մոդուս Գրանում» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04102865) 2019 թվականի փետրվարի 1-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է անասնակերի մատակարարում` 12,091,520 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Քարդ Ագրոսերվիս» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01555961) 2019 թվականի փետրվարի 1-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է անասնապահական գործիքների, սարքավորումների և պարագաների մատակարարում` 6,688,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Կրիվոյշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07604029) 2019 թվականի փետրվարի 1-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է բետոնե խառնուրդի և լիցքային նյութերի մատակարարում` 3,658,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Արնդանե» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01561662) 2019 թվականի փետրվարի 1-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է կերի և կաթի փոխարինիչի մատակարարում` 6,501,875 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Սոֆադ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00019746) 2019 թվականի փետրվարի 1-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է սանիտարահիգիենիկ և մաքրման միջոցների մատակարարում` 1,357,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Մեդիսար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02555635) 2019 թվականի փետրվարի 1-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է ախտահանիչ նյութերի մատակարարում` 250,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2019 թվականի փետրվարի 1-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի և դիզվառելիքի մատակարարում` 975,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Արխիվ

2024

2023