Փոխվարչապետերի որոշումներ

29 Մարտի 2019, 149 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N Մ-744-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, ք. Երևան, Մելիք-Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02631822) «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00040569) 2018 թվականի դեկտեմբերի 24 ին կնքված՝ N AT-AU-091-18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 25-ից մինչև մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացնել հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունների աուդիտի անցկացում` 800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի սեպտեմբերի 8-ի «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Շուշի քաղաքի ա-ղա վերին (Ջումա) մզկիթի վերանորոգման աշխատանքներ» ծրագրի մասին» N Մ-744-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
 

Արխիվ

2024

2023