Փոխվարչապետերի որոշումներ

29 Մարտի 2019, 156 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 402-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 10-ի «Սուրբ Կամիլլո» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Առողջապահական և սոցիալական աջակցություն» ծրագրի մասին» N 402-Ա որոշման
2-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2007 թվականի հունիսի 28-ին կնքված N 10223201 և 2014 թվականի հոկտեմբերի 13-ին կնքված N 17442228 պայմանագրերում նշված գործարքները, որոնցով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում շարժական կապի և ինտերնետի ծառայությունների մատուցում` 7,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.»:

 

Արխիվ

2024

2023