Փոխվարչապետերի որոշումներ

29 Մարտի 2019, 159 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N Մ-086-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱվԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02628286) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի փետրվարի 19 ի «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի շնորհում» ծրագրի մասին» N Մ-086-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Վելոֆիրմա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02617333) 2018 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված N 3048-140119 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հոկտեմբերի 12-22-ը ընկած ժամանակահատվածում հյուրանոցային ծառայությունների մատուցում` 33,032,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Օֆիս Կլաս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00258847) 2018 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հոկտեմբերի 12-22-ը ընկած ժամանակահատվածում հյուրանոցային ծառայությունների մատուցում` 11,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Երևան հյուրանոց» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02533075) 2018 թվականի դեկտեմբերի 24-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հոկտեմբերի 12-22-ը ընկած ժամանակահատվածում հյուրանոցային ծառայությունների մատուցում՝ 21,315,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Փրոջեքթ Մենեջմենթ Յունիթ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00258778) 2019 թվականի փետրվարի 22-ին կնքված N 3125-220219 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում իրավաբանական աջակցության և ինֆորմացիոն տեխնոլոգիաների կառավարման գծով ծառայությունների մատուցում՝ 9,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ (ՀՎՀՀ՝ 02589506) 2019 թվականի փետրվարի 1 ին կնքված N 3080-010219 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի մարտի 1-ից մինչև 2021 թվականի փետրվարի 1-ը ընկած ժամանակահատվածում «Ավրորա» մարդասիրական մրցանակի շրջանակներում ֆիլմերի մոնտաժման, տեսահոլովակների նկարահանման, ձայնագրման, լուսանկարչական, ինչպես նաև համանման այլ ծառայությունների մատուցում՝ 20,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Արխիվ

2024

2023