Փոխվարչապետերի որոշումներ

29 Մարտի 2019, 158 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 321-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Ազնավուրը» հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Մելիք Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02652202)՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի նոյեմբերի 9-ի «Ազնավուրը» հիմնադրամի կողմից իրականացվող «Ազնավուր» կենտրոնի ստեղծում» ծրագրի մասին» N 321-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Փրոջեքթ Մենեջմենթ Յունիթ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00258778) 2019 թվականի փետրվարի 4-ին կնքված N 3061-240119 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 24-ից մինչև ապրիլի 24-ը ընկած ժամանակահատվածում իրականացնել գեոդեզիական ուսումնասիրություն՝ 480,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02529689) 2019 թվականի փետրվարի 13 ին կնքված N A/008/2019 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 22-ից մինչև մարտի 20-ը ընկած ժամանակահատվածում իրականացնել հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունների աուդիտի անցկացում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Արխիվ

2024

2023