Փոխվարչապետերի որոշումներ

29 Մարտի 2019, 168 - Ա

«ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Արցախի Հանրապետության բազմազավակ և նոր ամուսնացած ընտանիքներին օժանդակելու նապատակով, ԱՄՆ-ից «Գլենդելի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (2,205 տեղ, 17,070 կգ ընդհանուր քաշով, 34,092 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 5,050 ԱՄՆ-ի դոլար, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, ջերմոցները բաշխվելու են՝ 5-ական ջերմոց Մարտունու, Քարվաճառի, Հադրութի, Ասկերանի, Մարտակերտի և Քաշաթաղի շրջաններին, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հավելված
 

Արխիվ

2024

2023