Փոխվարչապետերի որոշումներ

29 Մարտի 2019, 144 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N Մ-068-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված՝ ստորև նշված ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի հունվարի 26-ի «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երևանի 2800-ամյակին նվիրված ք. Երևանի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Մ. Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններում պարփակված այգու բարեկարգում և հիմնանորոգում» ծրագրի մասին» N Մ- 068 -Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) դրենաժային լուծույթ՝ 80 տ ընդհանուր քաշով, 387,760 ռուսական ռուբլուն հա–մարժեք դրամ արժողությամբ, «ԵՏՄ» բեռ.
2) ծառեր՝ 7 հատ, 1,235 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,116,880.01 դրամ, «Արարատյան» մաքսատուն - վարչություն.
3) ծառեր՝ 11,526 կգ ընդհանուր քաշով, 30,385 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,600 եվրո, «Արարատյան» մաքսատուն - վարչություն.
4) ծառեր և թփեր՝ 19,500 կգ ընդհանուր քաշով, 9,786 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,735,000 դրամ, «Արարատյան» մաքսատուն - վարչություն:

 

Արխիվ

2024

2023